Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Բժիշկն այն­պի­սի հատ­կա­նիշ­նե­րի տր­ցակ է, որ ռազ­մի դաշ­տում կա­րող է ի­րեն դրսևո­րել»

«Բժիշկն այն­պի­սի հատ­կա­նիշ­նե­րի տր­ցակ է, որ ռազ­մի դաշ­տում կա­րող է ի­րեն դրսևո­րել»
16.10.2020 | 01:35

Սիրտ-ա­նո­թա­յին վի­րա­բույժ ԼԵ­ՎՈՆ ԽԱՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ նա­խա­ձեռ­նու­թյամբ՝ Ֆրան­սիա­յից Հա­յաս­տան ժա­մա­նած բժիշկ­նե­րի խում­բը օգ­նե­լու է Ար­ցա­խում Ադր­բե­ջա­նի սան­ձա­զերծ­ած պա­տե­րազ­մի հետևան­քով վի­րա­վոր­ված զին­ծա­ռա­յող­նե­րին և խա­ղաղ բնա­կիչ­նե­րին։ Բժիշկ­նե­րի մի մա­սը մեկ­նե­լու է Ար­ցախ: Նրանք ի­րենց հետ բե­րել են նաև անհ­րա­ժեշտ դե­ղո­րայք և սար­քա­վո­րում­ներ։


Բժիշկ­նե­րի պատ­վի­րա­կու­թյան խմ­բում են սիրտ-ա­նո­թա­յին վի­րա­բույժ Լևոն Խա­չատ­րյա­նը, վի­րա­բույժ Ան ՄԱ­ՐԻ ԲԵՐ­ԺԵՆ, ռե­կոն­ստ­րուկ­տիվ վի­րա­բույժ ՊԱՏՐԻԿ ԿՆԻՊԵ­ՐԸ, վի­րա­բույժ-վնաս­ված­քա­բան ՊԻԵՐ ԺԻ­ՐԱ­ՐԸ, վի­րա­բույժ-վնաս­ված­քա­բան ՄԻՔԱՅԵԼ ՉԱ­ՓԱ­ՐՅԱ­ՆԸ, բժշ­կի օգ­նա­կան ՄԱՐԻ-ԼԻՍ ՊԵ­ՏԻՆ:


Բժիշկ­նե­րի մար­դա­սի­րա­կան այս այ­ցը կյան­քի է կոչ­վել ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ, «Ան­նա Կա­րո­լի­նա» և «Շահ­բա­զյան» հոլ­դինգ­նե­րի ֆի­նան­սա­վոր­մամբ: «Ան­նա Կա­րո­լի­նա» հոլ­դին­գի տնօ­րեն ԱՆՆԱ ԿԱՐՈԼԻ­ՆԱՆ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց բո­լո­րին. նախ և ա­ռաջ զին­վոր­նե­րին՝ մեր հայ­րե­նի­քի պաշտ­պան­նե­րին, ա­պա՝ Լևոն Խա­չատ­րյա­նին՝ շատ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կյան­քի կոչ­ված այս նա­խա­ձեռ­նու­թյան հա­մար, ինչ­պես նաև ֆրան­սիա­ցի բժիշկ­նե­րին, որ մեր կող­քին են այս ծանր օ­րե­րին:


«ՈՒ­րախ եմ, որ ե­կանք մեր հայ­րե­նի­քին օգ­նե­լու: Երբ Լևոն Խա­չատ­րյա­նից ի­մա­ցա այս նա­խա­ձեռ­նու­թյան մա­սին, իս­կույն ա­սա­ցի՝ ա­յո: Հու­սամ՝ լավ գործ կա­նենք: Ժա­մա­նա­կը սուղ է»,- ա­սաց Մի­քա­յել Չա­փա­րյա­նը:
«Այս­պի­սի պա­հե­րին մենք մեկ ան­գամ ևս հաս­կա­նում ենք, որ վի­րա­բույժ ենք»,- ա­սաց Պատ­րիկ Կնի­պե­րը, ըն­դգ­ծե­լով, որ ա­մեն ան­գամ հա­յի օգ­նե­լիս տպա­վո­րու­թյուն ես ստա­նում, թե մի ամ­բողջ ազ­գի ես օգ­նում:

Լևոն Խա­չատ­րյանն ա­սաց, որ ե­կել են մեկ շա­բա­թով, բայց կա­ռաջ­նորդ­վեն ի­րադ­րու­թյան թե­լադ­րան­քով: Նշեց նաև, որ բժիշկ­նե­րի երկ­րորդ խումբ է կազ­մա­վոր­վում:


«Ի­րա­տե­սը» մի քա­նի հարց ուղ­ղեց ԼԵ­ՎՈՆ ԽԱՉԱՏ­ՐՅԱ­ՆԻՆ:
-Մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րից զատ՝ ի՞նչ հատ­կա­նիշ­ներ պետք է ու­նե­նա բժիշ­կը, որ անհ­րա­ժեշտ են ռազ­մի դաշ­տում, և ի՞նչ փոր­ձա­ռու­թյուն ու­նեն Հա­յաս­տան ժա­մա­նած բժիշկ­նե­րը:
-Բժիշկն ար­դեն իսկ այն­պի­սի հատ­կա­նիշ­նե­րի տր­ցակ է, որ ռազ­մի դաշ­տում կա­րող է ի­րեն դրսևո­րել: Գոր­ծըն­կեր­ներս մաս­նա­գետ­ներ են, որ օժտ­ված են նման հատ­կա­նիշ­նե­րով, դրա հա­մար էլ նրանք այս­տեղ են: Նրանք վնաս­ված­քա­բան­ներ են, վի­րա­բույժ­ներ, սր­տա­նո­թա­յին վի­րա­բույժ­ներ:
-Սր­տա­նո­թա­յին վի­րա­բու­ժու­թյան կա­րիք լի­նու՞մ է պա­տե­րազ­մի դաշ­տում:
-Չեմ կար­ծում, բայց կա­րող է կա­րիք լի­նել ա­նո­թա­յին վի­րա­բույ­ժի, ես նաև ա­նո­թա­յին վի­րա­բույժ եմ: Բա­ցի այդ, Հա­յաս­տան գա­լու նպա­տակս բժիշկ­նե­րի խում­բը բե­րելն էր: Չեմ կար­ծում, թե բժ­շա­կան ի­մաս­տով ա­մե­նա­մեծ ար­դյու­նա­վե­տու­թյու­նը ես եմ դրսևո­րե­լու, բայց կա­րող եմ օգ­նել, որ գոր­ծըն­կեր­ներս ի­րենց ա­ռա­վե­լա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով աշ­խա­տեն և օգ­նեն մեր վի­րա­վոր­նե­րին:
-Դժ­վա՞ր էր բժիշկ­նե­րի մար­դա­սի­րա­կան այս այ­ցը կազ­մա­կեր­պե­լը:
-Ե՛վ ա­յո, և՛ ոչ: Ա­յո, ո­րով­հետև ա­ռա­ջին քայ­լե­րը կար­ծես թե հա­ջող չե­ղան. մար­դիկ կա­յին, որ մեր­ժե­ցին գա­լը, բայց հե­տո, ի զար­մանս ինձ, կոնկ­րետ իմ ըն­կեր­նե­րը, երբ զան­գա­հա­րե­ցի նրանց, ա­ռանց վայր­կյան իսկ մտա­ծե­լու՝ հա­մա­ձայ­նե­ցին: Ես նույ­նիսկ հարց­րի՝ պատ­կե­րաց­նու՞մ են, թե ուր են գնում, ինչ պայ­ման­նե­րում են աշ­խա­տե­լու, ա­սա­ցին՝ ա­յո: ՈՒ ես շատ ու­րախ եմ, ո­րով­հետև այդ մար­դիկ ու­նեն ռազ­մա­կան բժշ­կու­թյան փորձ, աշ­խա­տել են մո­լո­րա­կի տար­բեր թեժ կե­տե­րում:
-Տե­ղյա՞կ էին բժիշկ­նե­րը՝ ինչ է կա­տար­վում Ար­ցա­խում: Մար­դա­սի­րա­կան այց կա­տա­րե­լիս հաշ­վի առ­նու՞մ են ի­րադ­րու­թյու­նը. կռ­վում ես հայ­րե­նիքդ պաշտ­պա­նե­լու՞ մղու­մով, թե՞ զավ­թե­լու, ոչն­չաց­նե­լու:
-Մինչ իմ զան­գե­լը, ցա­վոք, քիչ բան են ի­մա­ցել Հա­յաս­տա­նի մա­սին, պա­տե­րազ­մի մա­սին ընդ­հան­րա­պես չգի­տեին, բայց հե­տո գի­տեին գրե­թե այն­քան բան, որ­քան ես: Նրանք շատ լավ հաս­կա­նում են ի­րադ­րու­թյու­նը, բայց քա­ղա­քա­գետ­ներ ու ի­րա­վա­գետ­ներ չեն, բժիշկ­ներ են, ու ի­րենց գործն է՝ ա­նել այն, ին­չի հա­մար կոչ­ված են՝ ան­կախ պայ­ման­նե­րից ու պատ­ճառ­նե­րից:

Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն

Դիտվել է՝ 10954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ